Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

2018-ին «մոլորվածները» պետք է լինեն Վեհարանի պաշտպանների առաջին շարքերում

2018-ին «մոլորվածները» պետք է լինեն Վեհարանի պաշտպանների առաջին շարքերում
21.07.2025 | 21:02

Վերջին շրջանում բազմաթիվ մարդիկ մեղայականներ են գրում սոցցանցերում, հայտարարում բաց եթերներում և անձնական խոսակցությունների ժամանակ, թե 2018-ին տեղյակ չէին Նիկոլ Փաշինյանի իրական մտադրությունների մասին, դրա համար էլ սատարել են նրա խմբակի «թավշյա, ոչ բռնի» հանցագործությանը: Նաև ասում են, թե հիմա, երբ իրենց համար ամեն ինչ պարզ է, երբ տեսել են կործանարար 44-օրյա պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հայաթափումն ու Հայաստանի տարածքների օկուպացիան, երբ ակնհայտ է, որ այսպես շարունակվելու դեպքում կորցնելու ենք նաև երկրի սուվերենությունը, ոչ մի դեպքում չեն սատարելու նրան, թույլ չեն տալու ավելի խորացնել ներքաղաքական ու ներհասարակական անջրպետը և այլն:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է Մայր Աթոռի վրա «ազատագրական» արշավանքի մասին, այդ մարդկանց իրական գործողությունների ժամանակն է եկել:

Որևէ մեկը թող չկասկածի, որ Էջմիածնում «հոգևոր հավաքի» մասնակիցները 2018-ի պես՝ ձեռքները վեր պարզած, գնալու են Մայր Աթոռը գրավելու, իրենց սև գործը կատարելու: Եվ հատկապես 2018-ին «մոլորվածները» պետք է լինեն Վեհարանի պաշտպանների առաջին շարքերում: Դա է լինելու նրանց իրական ապաշխարության ցուցիչը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 7159

Մեկնաբանություններ